Սիրիական զորքերը պատրաստվում են Պալմիրայի ուղղությամբ որոշիչ գրոհի
Սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ երեքշաբթի գրավել են հնագույն Պալմիրա քաղաքից հարավ-արևմուտք գտնվող Էլ Խայալ լեռնային շրջանը։
Սիրիայի Զինված ուժերի ներկայացուցիչը SANA տեղեկատվական գործակալությանը հայտնել է, որ զորքերը գտնվում են քաղաքից 2 կմ հեռավորության վրա` պատրաստվելով որոշիչ մարտի: Նրա խոսքով` սակրավորներն այժմ ականազերծում են քաղաքի մոտակա տարածքը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:










