Սիրիայից թռել է ռուսական Իլ-76 ինքնաթիռը՝ 160 զինծառայողներով
Ռուսական Իլ-76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռը՝ 160 զինծառայողներով, որոնք «Հմեյմիմ» ավիաբազայում զբաղվում էին ավիախմբի սպասարկմամբ, Սիրիայից վերադառնում է Ռուսաստան։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ինքնաթիռը կժամանի այսօր երեկոյան Կենտրոնական ռազմական շրջանի օդանավակայաններից մեկը։
Զինծառայողները, որոնք կվերադառնան Ռուսաստան, ավիաբազայում զբաղվել են վառելիքի, ջրի լիցքավորմամբ, խմբին սննդամթերք մատակարարելով, ինչպես նաև տեխնիկական աջակցությամբ։ Նրանց դուրսբերման մասին որոշումը կայացվել է՝ հիմնական ավիախմբի թվի կրճատմամբ պայմանավորված։
Բացի այդ, «Հմեյմիմ» ավիաբազայից թռել է ռազմա-տրանսպորտային ավիացիայի Ան-124 ինքնաթիռը, որը Ռուսաստան կհասցնի տարբեր սարքավորումներ և 3 հատ Մի-35 ուղղաթիռ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ զորքերը, որոնք մնացել են Սիրիայում, իրականացնում են Տարտուսում ու «Հմեյմիմ» բազաների պաշտպանությունը։










