Էրդողանը ցավակցություն է հայտնել Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ

10:27 • 23.03.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Դոնի Ռոստովում ավիաաղետի զոհերի ընտանիքներին ու հարազատներին, փոխանցում է Газета-ն:


Իր հայտարարությունում Էրդողանը ցավակցություն է հայտնել նաև ռուս ժողովրդին՝ Թուրքիայի կառավարության և ժողովրդի անունից: Բացի Ռուսաստանից՝ փաստաթղթում նշվում են նաև Ուկրաինան, Իսպանիան, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Կոլումբիան, Սեյշելյան կղզիները և Կիպրոսը, քանի որ այդ պետությունների քաղաքացիները նույնպես եղել են օդանավում:

 

Հիշեցնենք, որ Դուբայից Դոնի Ռոստով ուղևորվող ինքնաթիռն աղետի է ենթարկվել մարտի 19-ին վայրէջքի պահին: Օդանավում եղել է 62 մարդ, նրանք բոլորը զոհվել են։
 

Էրդողանը ցավակցություն է հայտնել Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ