Նիկարագուայում Զիկա վիրուսով վարակվածների թիվը հասել է 126-ի

09:31 • 23.03.16

Նիկարագուայում ավելանում են Զիկա վիրուսով վարակվելու դեպքերը։ Ինչպես հայտնել է երկրի կառավարության ներկայացուցիչ Ռոսարիո Մուրիլյոն, վարակվածների թիվը հասել է 126-ի։ Նրանց թվում կան 12 հղի կանայք: Ծանր բարդությունների մասին տեղեկություններ չեն ներկայացվել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Մենք ոչնչացնում ենք վարակը տարածող միջատների բազմացման վայրերը, շփվում ենք վարակակիրների ընտանիքների հետ, մենք պետք է շարունակենք այդ պայքարը»,- նշել է Մուրիլյոն:

 

Մինչ վերջերս Զիկա վարակն անվտանգ էր համարվում մարդու համար։

 

Նիկարագուայում Զիկա վիրուսով վարակվածների թիվը հասել է 126-ի