Charlie Hebdo-ն Բրյուսելի ահաբեկչությունների մասին ծաղրանկար է հրապարակել

13:12 • 24.03.16

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթը Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո ծաղրանկար է հրապարակել:


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, թերթի կայքում հայտնվել է ծաղրանկար, որում պատկերված են օդանավակայանում ու մետրոյում ահաբեկչության կազմակերպիչները։

 

Նկարին կից կա նաև գրություն. «Ջիհադականների վերջին խոսքերը՝ «Քո տեղը պատուհանի՞ մոտ է, թե՞ անցուղու»։

 

Մարտի 22-ին Բրյուսելում պայթյուններ էին որոտացել: Զոհվել է ավելի քան 30, վիրավորվել՝ 250 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
 

Charlie Hebdo-ն Բրյուսելի ահաբեկչությունների մասին ծաղրանկար է հրապարակել