Սիրիայում ռուս սպա է զոհվել

23:53 • 24.03.16

Սիրիայի Պալմիրայի շրջանում մարտական առաջադրանք կատարելիս  ռուս սպա է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Meduza  գործակալությունը:

 

Թե երբ է դա տեղի ունեցել, չի հաղորդվում: Զոհված զինծառայողի անունը ևս չի նշվում հաղորդագրության մեջ:


Ռուսական «Խմեյմին» ռազմաբազայի ներկայացուցչի խոսքով`  սպան «մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է ահաբեկիչների  կարևորագույն կառույցները» Պալմիրայի շրջանում և դրանց տվյալները հաղորդել է ավիացիային:
 

 

Սիրիայում ռուս սպա է զոհվել