Ամերիկացին դատի է տվել Սաուդյան Արաբիայի արքայազնին` Կալիֆորնիայում վարձակալած տունը քարուքանդ անելու համար (լուսնկարներ)
ԱՄՆ քաղաքացի Դենի Ֆիցջերալդը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Սաուդյան Արաբիայի արքայազն Ազիզ ալ-Սաուդի Կալիֆորնիայում իր վարձած տունը քարուքանդ անելու համար:
Ինչպես տեղեկացնում է Los Angeles Times-ը, Ֆիցջերալդը, ով երկար տարիներ վարձով է հանձնում իր տներից մի քանիսը, այդ թվում` նաև հավաքույթներ կազմակերպելու համար, 2015-ի ամռանը «Հոլիվուդ-Հիլզի, տներից մեկը վարձով է տվել սաուդյան արքայազնին:
Ամերիկացու խոսքով` արքայազնը և նրա օգնականները երեկույթներ կազմակերպելուց հետո ոչ մի փոխհատուցում չեն վճարել, և ինքը ստիպված է եղել դատարան դիմել: Նրա խոսքով հավաքույթներից հետո տունն ամբողջովին ավիրված է եղել. վնասվել է ոչ միայն կահույքը, այլև պատերն ու հատակը:
Ամերիկացին իրեն հասցված վնասը գնահատել է 86 000 դոլար, սակայն որպես փոխհատուցում 300 000 դոլար է պահանջում, քանի որ վերանորոգման ընթացքում չի կարողացել տունը վարձով տալ:
Նշվում է, որ արքայազնը բազմաթիվ երեկույթներ է կազմակերպել մեկ ամսում` համալսարանն ավարտելու առթիվ, որոնք անհանգստություն են պատճառել նաև հարևաններին:
















