Ժնևյան բանակցություններն ամփոփող փաստաթղթում Ասադի ճակատագրի մասին ոչինչ չկա. լրատվամիջոցներ
Միջսիրիական բանակցությունների արդյունքներով հայտարարության նախագծում ոչինչ ասված չէ նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի մասին, գրում է Взгляд-ը:
Հայտարարության նախագծում ասվում է, որ հակամարտող կողմերը պետք է հարգեն Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Նշվում է, որ Սիրիայի իշխանությունները պետք է ստանան զենք կիրառելու բացառիկ իրավունքը, իսկ միջազգային հանրությունը պետք է երաշխավորի Սիրիայի հակամարտության աջակցությունը՝ առանց դրա ամբողջականությանը վնաս հասցնելու:
Երկուշաբթի Ստեֆան դե Միստուրան հայտարարել էր, թե մտահոգված է միջսիրիական բանակցություններում առաջընթացի բացակայությամբ, սակայն ընդգծել էր երկրորդ նախագծի բացակայության մասին:
Միջսիրիական բանակցությունները Ժնևում վերսկսվել են մարտի 14-ին և կտևեն մինչև մարտի 24-ը:
Միջսիրիական բանակցությունների մասնակիցները բանակցությունների նոր փուլի ընթացքում քննարկում են նոր կառավարության ստեղծման, Սահմանադրության և խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր:










