Բրյուսելի ահաբեկչի եղբայրը հայտնի մարզիկ է. The Daily Mail (լուսանկար)

11:18 • 24.03.16

Բրյուսելի միջազգային օդանավակայանում իրեն պայթեցրած երկրորդ մահապարտ ահաբեկիչ Նաջիմ Լաաշրաուիի ավագ եղբայրը հայտնի մարզիկ է, գրում է The Daily Mail-ը:

 

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, 29-ամյա Մուրադ Լաաշրաուին պրոֆեսիոնալ թեքվոնդիստ է և հաջողությամբ ներկայացնում է Բելգիան միջազգային մրցույթներում։ Այսպես, 2015 թվականին նա արծաթե մեդալի է արժանացել Հարավային Կորեայում անցկացված աշխարհի առաջնությունում։

 

Հաղորդվում է, որ ընտանիքը դադարել է շփվել Նաջիմ Լաաշրաուիի հետ այն բանից հետո, երբ նրա մոտ ծայրահեղական համոզմունքներ են հայտնվել։

 

«Մենք նրա մասին ոչինչ չենք լսել արդեն երեք տարի»,- հայտարարել է ենթադրյալ ահաբեկչի հայրը։

 

Նա նաև անհանգստություն է հայտնել, որ իր կրտսեր որդու ահաբեկչական գործունեությունը կխանգարի Մուրադի մարզական կարիերային։

 

Բացի այդ, նշվում է, որ Լաաշրաուին ծագումով Մարոկկոյից է։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նաջիմ Լաաշրաուիի նկատմամբ Բելգիան միջազգային հետախուզում է հայտարարել դեռ 2014 թվականի մարտին՝ ահաբեկչական գործունեության մեղադրանքով:

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Najim Laachraoui (left) is the brother of Mourad Laachraoui who represents Belgium in Taekwondo

Mourad Laachraoui (pictured) represents Belgium in Taekwondo