Հիլարի Քլինթոնը Թուրքիային կոչ է արել փակել Սիրիայի հետ սահմանը

10:05 • 24.03.16

ԱՄՆ նախագահի թեկնածու, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը Թուրքիային կոչ է արել ջանքեր գործադրել Սիրիայի հետ սահմանը փակելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

«Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցը, դեռ պետք է շատ աշխատի, որպեսզի վերահսկի սահմանը, որով արտասահմանցի զինյալների մեծ մասն անցնում է Սիրիա»,- հայտարարել է Քլինթոնը՝ ելույթ ունենալով Սթենֆորդի համալսարանում։

 

Այդպիսով՝ Քլինթոնը կրկնել է Վաշինգտոնի պաշտոնական տեսակետը, համաձայն որի Թուրքիան դեռ շատ անելիք ունի թուրք-սիրիական սահմանով դեպի Սիրիա և հակառակ ուղղությամբ զինյալների ելումուտը կանխելու համար։
 

Հիլարի Քլինթոնը Թուրքիային կոչ է արել փակել Սիրիայի հետ սահմանը