Սյունիքի զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայող է զոհվել

13:26 • 24.03.16

Այսօր՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սևակ Հովհաննեսի Համբարձումյանը: Այս մասին հաղորդում է  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը: 

 

Վարչության աշխատակից Մերի Սարգսյանը Tert.am –ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։

 

Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
 

Սյունիքի զորամասերից մեկի հրաձգարանում զինծառայող է զոհվել