Դավութօղլուն և Մերկելը քննարկել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը

10:19 • 24.03.16

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչություններն է քննարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը:


Թուրքիայի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:

 

Կառավարությունների ղեկավարները դարձյալ քննադատել են Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունն ու ընդգծել են ահաբեկչությանը հակազդելու համատեղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

 

Կողմերը նաև անդրադարձել են փախստականների ճգնաժամի լուծման թեմային:


Մերկելն ու Դավութօղլուն նշել են, որ Անկարայի և Եվրամիության միջև ձեռք բերված համաձայնությունները կարևոր դերակատարություն ունեն հավանական սպառնալիքները վերացնելու գործում՝ ինչպես ապօրինի միգրացիայի, այնպես էլ փախստականների մահվան դեպքերը կանխելու լույսի ներքո։

Դավութօղլուն և Մերկելը քննարկել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը