Մահամերձ ամերիկացին ցանկացել է տեսնել դստեր ավարտական արարողությունը, որը նրա խնդրանքով 2 ամիս շուտ է անցկացվել

23:20 • 24.03.16

Ամերիկացին, ով հիվանդ է ենթաստամոքսային գեղձի մահացու քաղցկեղով, ցանկություն է հայտնել  տեսնել դստեր ավարտական արարողությունը:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը, 57-ամյա Ջիմ Բրյուերի  վերջին ցանկությունն իրականացվել է. 23-ամյա դստեր մայր բուհի ավարտական արարողությունն անցկացվել է իրենց տան բակում` նախատեսված ժամկետից 2 ամիս շուտ:


Տղամարդը նշել է, որ իր  բժշկի խոսքով իր պայքարը հիվանդության դեմ մոտենում է իր ավարտին և իրեն շատ ժամանակ չի մնացել ապրելու: 


Համալսարանի ղեկավարությունն ընդառաջել է Ջիմի դստերը` Ջենիին, ով իր ավարտական աստիճանը պետք է ստանար մայիսին:

 

Մահամերձ ամերիկացին ցանկացել է տեսնել դստեր ավարտական արարողությունը, որը նրա խնդրանքով 2 ամիս շուտ է անցկացվել