ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ ու առաջին տեղակալներ են նշանակվել

14:38 • 24.03.16

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

 

 

ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ ու առաջին տեղակալներ են նշանակվել