Իրաքի զինուժը գրոհ է սկսել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող Մոսուլն ազատագրելու համար

12:58 • 24.03.16

Իրաքի զինված ուժերի խոսնակը հայտարարել է, որ երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքն «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու՝ երկար սպասված ռազմական գործողությունը սկսվել է, հաղորդում է Associated Press-ը։


Միավորված ռազմական հրամանատարության խոսնակ Յահյա Ռասուլը հայտնել է, որ Իրաքի ուժերը երեքշաբթի առավոտյան մի քանի գյուղ են ազատագրել Մոսուլից արևելք գտնվող Մախմուր քաղաքի արվարձաններում։

 

Ռասուլը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան աջակցություն է տրամադրում օդից: Նա այլ մանրամասներ չի հայտնել։

 

Ինչպես նշում է գործակալությունը, հայտնի չէ, թե որքան կտևի նման բարդ գործողությունը։

Իրաքի զինուժը գրոհ է սկսել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող Մոսուլն ազատագրելու համար