Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունը թույլ է տալիս հաջողության հասնել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում. Լավրով
Մոսկվայի և Վաշինգտոնի համագործակցությունը թույլ է տալիս հաջողության հասնել սիրիական ճգնաժամի կարգավորման, ինչպես նաև՝ շահերի հավասարակշռության հարցում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կցանկանայի ամբողջությամբ համաձայնել ռուս-ամերիկյան փոխգործակցության մասին քո ասածի հետ. մեր համագործակցությունը Սիրիայի հարցում, մեր վճռականությունը թույլ տվեց հաջողության հասնել, քանի որ մենք աշխատեցինք հավասարության հիման վրա և շարունակում ենք այդպես անել, մենք աշխատեցինք շահերի հավասարության ձևավորման ճանապարհով և ոչ միայն Մոսկվայի և Վաշինգտոնի, այլև Սիրիայի ներսում և դրա սահմաններից դուրս բոլոր հետաքրքրված կողմերի միջև»,-ասել է Լավրովը՝ Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ դա հաջողության բանալին էր։ «Ես վստահ եմ, որ եթե մենք նույն մեթոդով շարունակենք աշխատել միջազգային այլ խնդիրների, նաև երկկողմ հարաբերությունների հարցերում, ապա մենք վատ ապագա չենք ունենա»,-ասել է ՌԴ արտգործնախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։










