Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսարանը փակվել է՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով
Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսությունն արդեն երկու օր է փակ է՝ հնարավոր ահաբեկչության սպառնալիքի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, չի նշվում, թե երբ է վերաբացվելու ներկայացուցչությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայում ԻՊ-ի զինյալներ են ձերբակալվել, որոնք նախատեսում էին ահաբեկչություն իրականացնել Թուրքիայում Գերմանիայի և Նիդեռլանդների դեսպանատան մոտ:
Գերմանիայի դեսպանատունը ևս ավելի վաղ փակվել էր այդ սպառնալիքի պատճառով։
Մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ:










