Ոստիկանական ուժերը բացեցին Մաշտոցի պողոտան, որը փակել էին «Նոր Հայաստան» փրկության ճակատի անդամները. (ուղիղ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը և «Հայ կանանց ճակատը» Մաշտոցի պողոտայում «Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի» ակցիան իրականացնելիս քիչ առաջ փակել էր Մաշտոցի պողոտան:
Ոստիկանությունը ճանապարհը բացելու նախազգուշացումից հետո անցավ կտրուկ գործողությունների և ուժով բացեց ճանապարհը: Արդյունքում մի քանիսը ստացան տարբեր վնասվածքներ, այդ թվում մի կին ընկել էր փողոցի մեջտեղում, որին շտապօգնության աշխատակիցները բուժ օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հիվանդանոց:
Կան բերման ենթարկվածներ, որոնց մեջ են՝ Կարո Եղնուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Սյուզան Գևորգյանը, Ներսես Գևորգյանը, Վարդան Բալյանը:










