Նյու Յորքի օդանավակայանում բորտուղեկցորդուհին ձերբակալվել է 30 կգ կոկաին տեղափոխելու համար

10:17 • 24.03.16

Նյու Յորքում ձերբակալվել է JetBlue ավիաընկերության բորտուղեկցորդուհին, ով փախել է Կալիֆորնիա նահանգից` ստուգման ժամանակ թողնելով 30 կգ կոկաինով ձեռքի ուղեբեռը:

 

Մարշա Գեյ Ռեյնլոդսն ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում, հայտնում է Նյու Յորքում ԱՄՆ-ի գլխավոր դատախազության վարչությունը:

 

Ըստ աղբյուրի` նախորդ ուրբաթ Լոս Անջելեսի օդանավակայանում բորտուղեկցորդուհին առաջացրել է Տրանսպորտի անվտանգության վարչության աշխատակիցների կասկածները: Նրանք խնդրել են կնոջը ստուգում անցնել: Ռեյնոլդսն անցել է ստուգման գոտի, սակայն խուճապի է մատնվել, վազել է և թաքնվել` թողնելով ձեռքի ուղեբեռը, որում էլ հայտնաբերվել է կոկաինը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Նրան տարածման նպատակով թմրանյութեր տեղափոխելու վերաբերյալ մեղադրանք է ներկայացվել:
 

Նյու Յորքի օդանավակայանում բորտուղեկցորդուհին ձերբակալվել է 30 կգ կոկաին տեղափոխելու համար