Սիրիական բանակն ամրապնդում է դիրքերը Պալմիրայի կենտրոնում. РИА Новости
Սիրիական բանակն ու աշխարհազորային ջոկատներն «Իսլամական պետության» զինյալներին դուրս են բերել Պալմիրայի հյուրանոցային համալիրից. այդ մասին դեպքի վայրից հաղորդում է РИА Новости գործակալության թղթակիցը։
Ահաբեկիչները դիմադրություն են ցույց տալիս, նռնականետերից և խոշոր տրամաչափի զենքերից շարունակում են կրակ բացել:
Պալմիրայի հնագույն ավերակները Սիրիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ներառված 6 օբյեկտներից մեկն են։ Այն զինյալների կողմից գրավվել էր 2015 թվականի մայիսի կեսերին։
Քաղաքից հեռանալուց առաջ կառավարական զորքը տարհանել էր բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի արժեքավոր նմուշների մի մասը: Քաղաքի գրավումից հետո դրանում եղած հնագույն տաճարների մնացորդները հայտնվել էին ոչնչացման վտանգի տակ։










