Հարություն Քուշկյանն ազատվել է ԼՂՀ նախարարի պաշտոնից, նշանակվել է նոր նախարար
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ազատման դիմումը. Tert.am-ին տեղեկությունը հաստատեց Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Շուշան Հունանյանն այլ մանրամասներ չհայտնեց, թե ինչ պատճառով է Հարություն Քուշկյանը դիմում ներկայացրել և արդյոք նոր աշխատանքի անցնելու հետ այն կապ ունի:
Նշենք, որ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանով ԼՂՀ առողջապահության նախարար է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը:










