ՄԻԱՎ համաճարակը Ռուսաստանում հասել է բարձրագույն՝ ընդհանրացված մակարդակի
ՄԻԱՎ համաճարակը Ռուսաստանի մի շարք շրջաններում հասել է բարձրագույն՝ ընդհանրացված մակարդակի՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով ՄԱԿ-ի միացյալ ծրագրի չափանիշների, գրում է kommersant.ru-ն։
Դա նշանակում է, որ ՄԻԱՎ վարակը կայուն կերպով ամրապնդվել է բնակչության շրջանում, և դրա տարածումը գրեթե կախված չէ ռիսկային խմբերից:
Միջազգային փորձագետներն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-ի տարածման հետ կապված իրավիճակը գնահատել են որպես «յուրահատուկ, հատուկ միջոցառումներ ու քաղաքական կամք պահանջող»։
Ռուսաստանում այն հիմնականում տարածվում է առավել շատ բնակչությամբ, տնտեսապես առավել հաջողակ և առավել խոշոր շրջաններում: Ռուսական 20 շրջաններում հղիների ավելի քան 1 տոկոսը ՄԻԱՎ-վարակակիր է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության և UNAIDS-ի չափանիշների համաձայն՝ դա վկայում է համաճարակի բարձր մակարդակի մասին, երբ այն արդեն տարածվում է ոչ միայն բարձր ռիսկային խմբերի ներսում։










