Հարձակում են գործել Փարիզի ահաբեկչությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի փաստաբանի վրա
Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների գլխավոր կասկածյալ
Սալահ Աբդեսլամի փաստաբան Սվեն Մարիի վրա հարձակում է իրականացվել։ Այդ մասին հայտնում է Le Soir-ը:
Փաստաբանը հստակեցրել է, որ նա կարողացել է ազատվել:
Նրա խոսքով՝ նրա վրա հարձակվել են այն պատճառով, որ նա պաշտպանում է Աբդեսլամին։ Հարձակման առնչությամբ փաստաբանը որոշում է կայացրել փակել իր գրասենյակը՝ աշխատակիցների անվտանգության համար։
«Ես պետք է փակեի գրասենյակս, որպեսզի ապահովեի իմ աշխատակիցների անվտանգությունը»,- հայտարարել է Մարին:
Նշվում է նաև, որ փաստաբանը հարձակումից հետո հրաժարվել է թիկնապահներից։
Հիշեցնենք, որ Սալահ Աբդեսլամը, ով Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալն է, ձերբակալվել է մարտի 18-ին՝ Բրյուսելում իրականացված ոստիկանական հատուկ գործողության ժամանակ։ Քննությունը կասկածում է, որ հենց Աբդեսլամն է եղել Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը։











