ԵՄ-ն պահանջել է առանց որևէ պայմանի ազատ արձակել ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին

02:14 • 24.03.16

Ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի նկատմամբ դատավճռի ընթերցումից մեկ օր անց, որով վերջինս դատապարտվում է 22 տարվա ազատազրկման,  Եվրամիությունը դատապարտել է այդ վճիռը:

 

Ինչպես հայտնում է РБК-ն, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Բրյուսելն անհանգիստ է ոչ միայն Սավչենկոյի, այլև Ռուսաստանում դատապարտված այլ ուկրաինացիների ճակատագրով:

 

«Մենք կոչ են անում ռուսական իշխանություններին անհապաղ և առանց որևէ պայմանների ազատ արձակել Նադեժդա Սավչենկոյին` ելնելով մարդասիրական  նկատառումներից և Մինսկի համաձայնագրի դրույթներից, որոնց համաձայն, պետք է ազատ արձակվեն Ուկրաինայի հակամարտության շրջանակներում ձերբակալված անձինք», - ասվում է Մոգերինիի հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ Սավչենկոյին ազատ արձակելու կոչով նախօրեին հանդես էր եկել  ԵԱՀԿ-ն: