Սիդնեյի քաղաքապետարանը պահանջել է վերացնել Քիմ Քարդաշյանի մերկ պատկերով որմնանկարը (լուսանկար)
Ավստրալական Սիդնեյ քաղաքի Չիփնդել թաղամասի շենքերից մեկի վրա հայտնվել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մերկ պատկերով որմնանկարը, որը վերից վար զարդարում է երկհարկանի բարի մի պատը:
Ինչպես նշում է The Guardian-ը, Սիդնեյի քաղաքային իշխանությունները պահանջել են, որ բարի սեփականատեր Զիգի Օզերին վերացնի որմնանկարը: Դրա համար իշխանությունները տղամարդուն տվել են 14 օր:
Օզերին պատմել է, որ իշխանությունների որոշումն իրեն հիասթափեցրել է, քանի որ Քարդաշյանի մերկ պատկերին նայելը բավական հաճելի է: Բացի այդ, նա չի կարծում, թե այս որմնանկարը հակաբարոյական է:
Աղբյուրը մանրամասնում է, որ որմնանկարի հեղինակը մելբուռնցի նկարիչ Մարկ Ուոլսն է, ում 3.000 դոլարի տուգանք է սպառնում այս աշխատանքի համար։











