Պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Սիրիայի հարցով հայտարարության նախագիծ

16:29 • 24.03.16

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան Ժնևում միջսիրիական բանակցությունների մասնակիցներին 12 կետանոց փաստաթուղթ է ներկայացրել:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Ժնևի բանակցությունների արդյունքում կողմերը միասնական դիրքորոշում պետք է հայտնեն փաստաթղթի վերաբերյալ:

 

ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը, մասնավորապես, միջսիրիական բանակցությունների կողմերին առաջարկում է համաձայնել «Սիրիայի տարածքային ամբողջականությունը, միասնությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը», ասված է փաստաթղթում։

Պետք է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը. Սիրիայի հարցով հայտարարության նախագիծ