Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հեռացվել է ավելի քան 2.000 աշխատակից

10:52 • 24.03.16

Ուկրաինայի անվտանգության ծառայության 28 հազար աշխատակցից ավելի քան 2 հազարը հեռացվել է աշխատանքից։ Այդ մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ծառայության ղեկավարի խորհրդական Յուրի Տանդիտը, հաղորդում է korrespondent.net-ը։

 

«Մենք սերտորեն աշխատում ենք Արդարադատության նախարարության հետ: Նրանցից, ովքեր աշխատել են խորհրդային ժամանակներում, Անվտանության ծառայությունում մնացել է 15 մարդ, մենք ակտիվ աշխատում ենք: Փաստացիորեն մենք մաքրվում ենք»,- ասել է նա:

 

Տանդիտի խոսքով՝ ծառայության աշխատակիցների շարքերում կան մարդիկ, ովքեր օրենքներ են խախտում, այդ թվում՝ կոռուպցիայի կամ լրտեսության հոդվածներով։

 

«Արդեն ներկայիս ղեկավարության օրոք մոտ 40 մարդ է ձերբակալվել: Նրանցից երեքը դատապարտվել են որոշակի ժամկետներով ազատազրկման, և նրանք բանտերում են, մյուսների դատական գործերն ընթացքի մեջ են»,- պատմել է Տանդիտը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հեռացվել է ավելի քան 2.000 աշխատակից