Զախարովան պարզաբանել է՝ ինչ կիթառ է իր հետ Մոսկվա բերել Ջոն Քերին

16:00 • 24.03.16

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում պատմել է կիթառի մասին, որն իր հետ Մոսկվա է բերել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, դիվանագետը հերքել է ենթադրությունները, թե երաժշտական գործիքը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նվերն է՝ ծննդյան օրվա առթիվ:

 

«Դա Ջոն Քերիի անձնական կիթառն է, որը նրա հետ ճանապարհորդում է ողջ աշխարհով»,-ասել է Զախարովան:

 

Լավրովը մարտի 21-ին նշել է ծննդյան 66-րդ տարեդարձը: Բանակցությունների սկզբում Քերին շնորհավորել էր Լավրովին և կատակել իմաստության մասին։

Զախարովան պարզաբանել է՝ ինչ կիթառ է իր հետ Մոսկվա բերել Ջոն Քերին