Սիրիական բանակը գրավել է Պալմիրայի միջնաբերդը

23:51 • 25.03.16

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները նահանջել են Սիրիայի Պալմիրա քաղաքում ընթացող մարտերի ժամանակ:

 

Ինչպես հաղորդում է Reuters  գործակալությունը` Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է առաջընթաց գրանցել և վերահսկողություն հաստատել Պալմիրայի միջնաբերդում:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն այսօր ավելի վաղ հայտարարել էր , որ Սիրիայում իրականացրած հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել է իսլամիստական խմբավորման մի շարք առաջնորդների, այդ թվում` ԻՊ-ի երկրորդ դեմք հանդիսացող Աբդուլ Ռահման Մուստաֆա ալ-Քադուլին:


 

 

Սիրիական բանակը գրավել է Պալմիրայի միջնաբերդը