Volkswagen-ը 800 000 մեքենա է ետ կանչում` ոտնակների հետ կապված խնդրի պատճառով

00:00 • 25.03.16

Volkswagen ավտոկոնցեռնը հայտարարել է ոտնակների մեխանիզմի հնարավոր խափանումների պատճառով 800 000 մեքենա ետ կանչելու մասին:

 

Ինչպես տեղեկեցնում է BBC-ն, վկայակոչելով ընկերության հայտարարությունը, ետկանչման են ենթակա Volkswagen Touareg մոդելի 391 000 մեքենա և Porsche Cayenne մոդելի շուրջ  410 000 մեքենա, որոնք թողարկվել են 2011-2016 թթ.:


Երկու մոդելներն էլ  կառուցվել են ընդհանուր հարթակի հիման վրա:


 

Volkswagen-ը 800 000 մեքենա է ետ կանչում` ոտնակների հետ կապված խնդրի պատճառով