Չինաստանում հիվանդանոցի կոյուղատար համակարգից մոր կողմից լքված նորածնի են դուրս բերել

15:51 • 25.03.16

Չինաստանի հարավային հատվածի հիվանդանոցներից մեկում փրկարարները կոյուղատար համակարգից դուրս են բերել հրաշքով ողջ մնացած նորածնի, ում դաժանորեն լքել էր մայրը:

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, փրկարարներից մոտ 3 ժամ է պահանջվել մահվան մատնված փոքրիկին հանելու համար։ Երբ նրանք դուրս են բերել նորածին աղջնակին, նա եղել է արնաշաղախ ու հազիվ է կարողացել շնչել:

 

Սարսափելի միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին: Այժմ ոստիկանությունը փորձում է գտնել նրա ծնողներին:


Հայտնի է, որ փոքրիկի աղեկտուր լացի ձայնը լսել են հիվանդանոցի աշխատակիցներն ու փրկարար ջոկատ կանչել։

 

Չինաստանում հիվանդանոցի կոյուղատար համակարգից մոր կողմից լքված նորածնի են դուրս բերել