Բելգիայի իշխանություններն իջեցրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

09:31 • 25.03.16

Բելգիայի իշխանությունները որոշում են կայացրել իջեցնել ահաբեկչական սպառնալիքի մակարդակը, հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Յան Յամբոնը:

 

Նախարարի խոսքով` սպառնալիքի մակարդակը 4-րդից իջեցվել է 3-րդի։ Ինչ կերպով դա կանդրադառնա անվտանգության միջոցառումների վրա՝ դեռևս չի հաղորդվում, փոխանցում է BBC-ն:

 

Հիշեցնենք, որ Բելգիայում եռօրյա սուգ է` ի հիշատակ Բրյուսելում ահաբեկչական հարձակումների զոհերի: Երեք պայթյունների հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 250-ը։
 

Բելգիայի իշխանություններն իջեցրել են ահաբեկչական սպառնալիքի մակարդակը