Բելգիան ԻՊ-ի ուղղությամբ հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում

15:55 • 25.03.16

Բելգիան հաստատում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ուղղությամբ օդային հարվածներ հասցնելու իր մտադրությունը։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Շառլ Միշելը, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Դուք նաև գիտեք, որ Նիդեռլանդների հետ համաձայնության շրջանակում, մենք կվերսկսենք մեր F16-երի առաքելությունը, մենք քննարկումներ կանցկացնենք խորհրդարանում և կառավարությունում, որպեսզի որոշենք, թե արդյոք հնարավոր է ընդլայնել այդ F16-երի մանդատը»,- ասել է Միշելն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Հիշեցնենք, որ Բրյուսելի միջազգային օդանավակայանում օրերս երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է 32 մարդ, ևս 250-ը ստացել են վնասվածքներ: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 

Բելգիան ԻՊ-ի ուղղությամբ հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում