Բրյուսելում ոստիկանական գործողության ընթացքում մեկ մարդ է չեզոքացվել

17:22 • 25.03.16

Բրյուսելի Սկարբեկ արվարձանում մետրոյի կայարանի մոտ  անցկացվող ոստիկանական գործողության ընթացքում մեկ մարդ է չեզոքացվել: Այդ մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը:
 

Բելգիայի ոստիկանությունը այսօր նոր ոստիկանական գործողություն է անցկացրել Բրյուսելի Սկարբեկ արվարձանում, որտեղից երեքշաբթի օրը տաքսիստը օդանավակայան է տեղափոխել մահապարտ ահաբեկիչներին:


RTBF բելգիական հանրային հեռուստառադիոընկերության տեղեկություններով՝ ոստիկանական հատուկ ստորաբաժանումը ներխուժել է արվարձանում գտնվող բնակելի տուն: Ականատեսների տվյալներով՝ գործողության ամենասկզբում պայթյուն է հնչել, լսվել են կրակոցներ: Դեպքի վայրում աշխատում են նաև ականազերծման ծառայությունները:


Հաղորդվում է, որ ոստիկանությունը և ռազմական բեռնատարներն արգելափակել են թաղամասը:


VRT հեռուստաալիքը հայտնում է նաև, որ ոստիկանությունը նոր հատուկ գործողություն է իրականացնում Բրյուսելի Կապիտալ թաղամասում (քաղաքի կենտրոն):

Բրյուսելում ոստիկանական գործողության ընթացքում մեկ մարդ է չեզոքացվել