Ոստիկանները երկու կասկածյալ ահաբեկիչների են կրակել Բրյուսելում` կանխելով նախապատրաստվող հարձակումը

22:36 • 25.03.16

Բրյուսելի տրամվայի կանգառներից մեկում ենթադրյալ ահաբեկիչը մի կնոջ պատանդ էր վերցրել` ըստ ականատեսների:


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը`  զինված ոստիկանությունը  կրակել է կասկածյալի վրա` կանխելով Ֆրանսիայում նախապատրաստվող «անխուսափելի հարձակումը»:

 

Երկրորդ կասկածյալին ևս կրակել են Բրյուսելի Սկարբեկ արվարձանում սկսված հետապնդման ժամանակ։ Հաղորդվում է, որ կանգառում վիրավորված  ահաբեկիչը ռումբ էր տանում իր ուսապարկում:

 

Ոստիկանները երկու կասկածյալ ահաբեկիչների են կրակել Բրյուսելում` կանխելով նախապատրաստվող հարձակումը