Հիլարի Քլինթոնի և Ջորջ Քլունիի հետ ընթրիքը գնահատել են 350.000 դոլար
ԱՄՆ-ում առաջարկել են ընթրել ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Հիլարի Քլինթոնի, ինչպես նաև դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ փաստաբան Ամալ Քլունիի հետ բարեգործական երեկոյի ժամանակ։
Զույգը, որը կցանկանա նստել նրանց կողքին, ստիպված կլինի 353.400 դոլար նվիրաբերել, հաղորդում է lenta.ru-ն:
Ընթրիքը պետք է կայանա ապրիլի 15-ին, Կալիֆորնիայում, ձեռնարկատեր Շերվին Փիշևարի տանը։
Հաջորդ օրը Քլինթոնը և Քլունիները կհանդիպեն զույգի՝ Լոս Անջելեսում գտնվող տանը։ Հոլիվուդյան զույգի հետ նույն սեղանի շուրջ նստելու համար հարկավոր կլինի վճարել ավելի քան 33 հազար դոլար՝ մեկ անձի համար:
Երկու միջոցառումների նպատակը «Քլինթոնի հաղթանակի հիմնադրամի» համար միջոցներ հավաքելն է: Բանն այն է, որ առավելագույն ներդրումը, որ կարող է ֆիզիկական անձն անել ընտրությունների առաջին փուլում քաղաքական գործչին աջակցելու համար, 2700 դոլարն է։ Այնուամենայնիվ, Քլինթոնի հիմնադրամն իրավունք ունի ավելի խոշոր նվիրատվություններ ստանալ կազմակերպություններից։
Քլունիի տանն ընդունելությունը կազմակերպելու են կինոպրոդյուսեր Ջեֆրի Կատցենբերգը՝ կնոջ՝ Մերիլինի հետ, ինչպես նաև ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը:










