Դամասկոսի արվարձանների բնակիչները զանգվածաբար վերադառնում են իրենց տները. РИА Новости
Դամասկոսի արվարձանների խաղաղ բնակիչները զանգվածաբար վերադառնում են ահաբեկիչներից ազատագրված իրենց տները, ինչին նպաստում է նաև ռուսական հումանիտար օգնության տրամադրումը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Դամասկոս նահանգում հաշտեցման խմբի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Լինկովը:
Գործընթացի շրջանակում Դամասկոսի Բաբիլ արվարձանում, որ վերջերս է ազատագրվել ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումից, մի քանի տոննա ռուս-սիրիական մարդասիրական օգնություն է ուղարկվել։
«Կարելի է ասել, որ թվերը տպավորիչ են, խաղաղ բնակիչներն իրենց տներն են վերադառնում, և դա ակնհայտ է: Այն, որ ՌԴ-ն ժամանակին մարդասիրական օգնություն է հասցրել, կարևոր դեր է խաղում»,-ասել է Լինկովը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ ազգային հաշտեցման գործընթացն իր պտուղները կտա, և սիրիական հողերում խաղաղություն կհաստատվի:










