Մինչ 2020 թվականը մոտ 7 մլն անօդաչու սարք կօգտագործվի ԱՄՆ-ում
Մինչ 2020 թվականը մոտ 7 մլն անօդաչու սարք կօգտագործվի ԱՄՆ-ում։ Այդ մասին ասված է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) մամուլի հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:
«Ամենադինամիկ աճը սպասվում է ավիացիայի անօդաչու թռչող սարքերի ոլորտում։ Սպասվում է, որ սիրողական և կոմերցիոն անօդաչու սարքերի վաճառքը 2016 թվականի 2,5 միլիոնից 2020 թվականին կհասնի 7 միլիոնի»,- ասված է փաստաթղթում:
FAA-ի տվյալներով՝ սիրողական անօդաչու սարքերի վաճառքը կարող է 2016 թվականի 1,9 միլիոնից 2020 թվականին հասնել 4,3 միլիոնի: Իր հերթին՝ կոմերցիոն նպատակներով օգտագործվող անօդաչու սարքերի վաճառքը 2016 թվականի 600 հազարից 2020 թվականին կարող է հասնել 2,7 միլիոնի։










