«Դուբայ-Կիև» չվերթն իրականացնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել պայթուցիկի մասին հաղորդման պատճառով

20:22 • 25.03.16

Դուբայից Կիև թռչող ինքնաթիռը պայթուցիկի մասին ստացված  լուրերից հետո  արտակարգ  վայրէջք է կատարել Կիևի  մայրաքաղաքային օդանավակայանում:

 

Ինչպես հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը` վայրէջքից հետո կատարված ստուգումների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:


Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով` միջադեպի հետ կապված  ձերբակալվել է օդանավի ուղևորներից մեկը, ով հարբած է եղել և իրեն պատշաճ կերպով չի դրսևորել:
 


 

«Դուբայ-Կիև» չվերթն իրականացնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել պայթուցիկի մասին հաղորդման պատճառով