Երևանի Դվին հյուրանոցում հրդեհ է բռնկվել

14:02 • 25.03.16

Մարտի 25-ին, ժամը 13.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին:
 

Ըստ նախնական տվյալների այրվել է 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան:
 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: