Իվանիշվիլիի նոր զբոսայգու համար ծովով տեղափոխվող հսկայական ծառի լուսանկարը մեծ տարածում է գտել համացանցում (լուսանկար)

14:58 • 25.03.16

Վրաստանում ծովով տեղափոխվող հսկայական ծառի լուսանկարը մեծ տարածում է գտել երկրի սոցիալական մեդիաների օգտատերերի շրջանում, հաղորդում է BBC-ն:

 

100-ամյա վարդակակաչի ծառն իր նոր զբոսայգու համար ընտրել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Այն արմատախիլ է արվել Աջարիայի շրջանից չորեքշաբթի օրը։ Այնուամենայնիվ, 650 տոննա ծանրությամբ ծառն իր արմատներով տեղափոխելը հեշտ գործ չի եղել, գրում է լրատվամիջոցը:

 

Իվանիշվիլիի նոր զբոսայգու պլանները քննադատություն են առաջացրել երկրում, մարդիկ բողոքում են, որ նրան չպետք է թույլ տրվի գնել պատմական ծառերը և դրանք տանել։

 

Ծովով տեղափոխվող վարդակակաչի ծառի լուսանկարները զվարճացրել են օգտատերերին, որոնցից մեկն այն անվանել է «լողացող ծառ», իսկ մյուսներն այդ տեսարանն անվանել են «սյուրռեալ»:

 

Մինչ երկրի բնակիչների մի մասը տպավորված է Իվանիշվիլիի նոր նախաձեռնության չափսերով, Իվանիշվիլիի հակառակորդները շարունակում են քննադատություն հնչեցնել:

 

The tree on the back of a truck

The tree on the boat

 

 

Իվանիշվիլիի նոր զբոսայգու համար ծովով տեղափոխվող հսկայական ծառի լուսանկարը մեծ տարածում է գտել համացանցում (լուսանկար)