Հիջաբով կինը բրյուսելյան ահաբեկչությունների զոհերի հիշատակի վայրում պատռել է Իսրայելի դրոշն ու թաքցրել (լուսանկարներ, տեսանյութ)

16:11 • 25.03.16

Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում հիջաբ կրող մի կին գալիս է Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու վայրն ու, այնտեղ տեսնելով Իսրայելի դրոշը, պատառոտում այն:


Մոտ 1 րոպե տևողությամբ տեսանյութում երևում է՝ ինչպես է կինն Իսրայելի դրոշը պատռելուց հետո դրա կտորները թաքցնում Վրաստանի դրոշի տակ։ Իսկ հրեաների պետական խորհրդանիշի փոխարեն նա դնում է Պաղեստինի դրոշը:

 

Աղբյուրը նկատում է, որ այդ ամենը տեղի է ունեցել հավաքվածների աչքի առաջ: Սակայն նրանցից որևէ մեկը չի միջամտել կնոջ գործողություններին:


Պարբերականը հավելում է, որ սա միակ դեպքը չէ, երբ Իսրայելի պետական խորհրդանիշը նման կերպ անարգվում է։ Տեղադրված մեկ այլ տեսանյութում տղամարդը մոտենում է այդ վայրին ու միտումնավոր Պաղեստինի դրոշով ծածկում Իսրայելի դրոշը:

 

During the clip, which is just over one minute long, a woman wearing a hijab, a brown coat and a scarf picks up a Palestinian flag

She takes it over to an Israeli flag

She bends down to pick up the blue and white Israeli flag and begins ripping it up

She then places the pieces beneath another flag, which looks as though it could be the symbol of Georgia

It is unclear whether she has replaced the Israeli flag with it or not

Once again, there are many onlookers but nobody says or does anything

Thousands gathered at the Place de la Bourse (pictured) for a candle-lit vigil on Tuesday evening, just hours after 34 people lost their lives


 

Հիջաբով կինը բրյուսելյան ահաբեկչությունների զոհերի հիշատակի վայրում պատռել է Իսրայելի դրոշն ու թաքցրել (լուսանկարներ, տեսանյութ)