ԱՄՆ-ն կցանկանար վերադառնալ ՌԴ-ի հետ նորմալ երկխոսությանը. Քերի
Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ Մոսկվայի հետ նորմալ երկխոսությանը, և այդ ուղղությամբ առաջընթաց կա, կարծում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Մենք կցանկանայինք դրան վերադառնալ, և մեզ մոտ առաջընթաց կա»,-հայտարարել է Քերին «Россия-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ չնայած Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև առկա հակասություններին՝ ինքն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարող են արդյունավետ աշխատել միասին։
«Իմ ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև շատ արդյունավետ հարաբերություններ են ձևավորվել, և մենք կարողացել ենք շրջանցել հակասություններն ու արդյունավետորեն աշխատել միասին»,-հայտարարել է Քերին։










