Խոդորկովսկին «ՅՈւԿՕՍ»-ի համար չի վճարել և ոչ մի կոպեկ. ՌԴ Քննչական կոմիտե
Քննությունը ռուսական «ՅՈւԿՕՍ» նավթային ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման անօրինականության ապացույցներ է գտել։ Այդ մասին interfax.ru-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Մարկինի խոսքով՝ «ՅՈւԿՕՍ»-ի նախկին համասեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին «ոչ մի կոպեկ» չի վճարել ընկերության բաժնետոմսերի համար։
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ քննությունը շարունակում է ապացույցներ հավաքել «ՅՈւԿՕՍ»-ի ձեռքբերման անօրինականության մասին և արդեն մոտ է այդ աշխատանքի ավարտին։










