Ինդոնեզուհուն հրապարակավ ճիպոտահարել են արտամուսնական սեքսի համար (լուսանկարներ)
Ինդոնեզիայում հրապարակայնորեն ճիպոտահարել են մի երիտասարդ կնոջ, ով խախտել է շարիաթի կանոններն ու արտամուսնական սեռական կապի մեջ մտել։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, դաժանորեն պատժելուց հետո կնոջը պատգարակի վրա տեղափոխել են հիվանդանոց` ստացած վնասվածքները բուժելու համար:
Նրանից հետո պատժման հարթակ են դուրս բերվել 2 տարեց տղամարդիկ, որոնք ևս ծեծվել են բարակ ձողով ամուսնական դավաճանության համար:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ այս միջադեպերը տեղի են ունեցել Բանդա Աչեհ նահանգում, որտեղ առ այսօր մարդիկ ապրում են շարիաթի խստագույն կանոնների համաձայն:















