Պուտինը և Օբաման կարող են հանդիպել մինչև տարեվերջ. Ռուսաստանի ԱԳՆ

17:03 • 25.03.16

Մինչև տարեվերջ հնարավոր է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի միջև ուղիղ շփում տեղի ունենա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է РИА Новости-ն:

Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները կապ են պահպանում:

«Վերջին ժամանակներում մի քանի հեռախոսազրույց է եղել, անցած տարի հանդիպումներ են անցկացվել: Այս տարի նույնպես կլինեն այդ տեսակի շփումների համար հնարավորություններ»,- ասել է Ռյաբկովը:

Նրա խոսքերով երկու նախագահների ուղիղ կապի հարցը չի եղել Մոսկվա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցի օրակարգի մեջ: