Սիրիական զորքերը մարտեր են մղում Պալմիրայի հարավում. լրատվամիջոցներ
Սիրիական բանակի զինվորականներն ու աշխարհազորային ջոկատներն ազատագրել են Էզ Զիրաա հրապարակը Պալմիրայի հարավային մասում և հետապնդում են նահանջող «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
SANA տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ գրոհայինները դուրս են բերվել Dedeman հյուրանոցից և այն բարձունքից, որի վրա գտնվում է հեռահաղորդակցային աշտարակը: Զորքերն ինտենսիվ մարտեր են մղում հակառակորդի դեմ Պալմիրայի արևմտյան մուտքի մոտ:
Ինչպես հայտնել է Հոմս նահանգի նահանգապետ Թալյալ ալ Բարազին, բանակային առաջատար ստորաբաժանումները գտնվում են քաղաքի կենտրոնական մասից մոտավորապես 1 կմ հեռավորությամբ։
«Ալ Մանար» ալիքի տեղեկություններով՝ հինգշաբթի կառավարական ուժերը կարողացել են ազատագրել 105 ք/կմ տարածք Պալմիրայի հարավային և արևմտյան հատվածներում։










