Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր մահացել է ՄԱԿ-ի և հումանիտար կազմակերպությունների 78 աշխատակից

08:41 • 25.03.16

Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր ռազմական գործողությունների հետևանքով մահացել է ՄԱԿ-ի, ինչպես նաև «Կարմիր մահիկ» կազմակերպության սիրիական և պաղեստինյան ստորաբաժանումների 78 աշխատակից, այս մասին հայտնել է համաշխարհային կազմակերպությունը:



Կառույցի տվյալներով` ՄԱԿ-ի ևս 35 աշխատակիցներ գտնվում են անազատության մեջ կամ համարվում են անհետ կորած, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի 35 աշխատակից շարունակում է կալանքի տակ մնալ կամ համարվում է անհետ կորած, նրանց մեծ մասը Պաղեստինցի փախստականների օգնության մերձարևելյան գործակալության աշխատակիցներ են»,- ասվում է հաղորդագրությունում:


 

Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր մահացել է ՄԱԿ-ի և հումանիտար կազմակերպությունների 78 աշխատակից