Ամերիկացին դատարանի առաջ կկանգնի 2002թ. տեսավարձույթից վերցրած տեսաերիզը չվերադարձնելու համար (տեսանյութ)

11:43 • 25.03.16

Ամերիկյան Կոնկորդ քաղաքի 37-ամյա բնակիչ Ջեյմս Մեյերսն իր փոքրիկ դստերը մեքենայով դպրոց տանելիս է եղել, երբ հանկարծակի ոստիկանները կանգնեցրել են նրան ու ձերբակալման օրդերը ներկայացրել։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, րոպեներ անց պարզվել է, որ տղամարդուն պատրաստվում են ձերբակալել 2002թ. J&J Video տեսավարձույթի խանութից Freddy Got Fingered ֆիլմի VHS տեսաերիզը վերցնելու ու չվերադարձնելու համար։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ որքան էլ անհեթեթ է հնչում, իրավապահները ձեռնաշղթաներ են հագցրել Մեյերսին ու տարել ոստիկանական բաժանմունք:


Մեյերսը դատարանի առաջ կկանգնի ապրիլի 27-ին:


 

Ամերիկացին դատարանի առաջ կկանգնի 2002թ. տեսավարձույթից վերցրած տեսաերիզը չվերադարձնելու համար (տեսանյութ)