Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բահամներում՝ չբացված առջևի շասսիով

11:24 • 26.03.16

Ամերիկյան JetBlue ընկերության ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաուի օդանավակայանում` չբացված առջևի շասսիով, հայտնում է CBS News-ը։

 

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25-ին։ Ավիաընկերության հայտարարությունում նշվում է, որ Վաշինգտոնից ուղևորվող ինքնաթիռում եղել է 93 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:

 

Անձնակազմը ցամաքային ծառայություններին հայտնել է շասսիի առաջնային հատվածի անսարքության մասին նախքան վայրէջքը։ Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են փրկարար ծառայությունները:

 

Վայրէջքը բարեհաջող է ընթացել, տուժածներ չկան:

Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բահամներում՝ չբացված առջևի շասսիով